Архив рубрики: Ամառային ճամբար

Մաթեմատիկական ճամբարի ամփոփում

Ավարտվեց մեր մեկշաբաթյա մաթեմատիկական ճամբարը։Անչափ հետաքրքիր և հագեցած շաբաթ անցկացրեցինք ճամբարականների հետ։Ամեն օրը սկսվում էր մարզական պարապմունքով։Ճամբարականները խաղում էին ֆուտբոլ,վոլեյբոլ։

Այնուհետև ունեցել ենք մաթեմատիկայի դասաժամ,որի ընթացքում ճամբարականները լուծել են խնդիրներ լուցկու հատիկներով,սովորել են 11-ով արագ բազմապատկում կատարել,խաղացել են խաղեր  «Մաթեմատիկա» ամսագրից։

Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցում էին մաթեմատիկական լոտո խաղին։

Յուրաքանչյուր օր ճամբարականների հետ այցելում էինք ագարակ՝ լողավազանում լողալու համար։

Ճամբարականները ծանոթացան նաև ինժիներական լաբորատորիայի աշխատանքներին։

Ընկեր Թագուհու օգնությամբ ճամբարականները սովորեցին ճիշտ աշխատել կավի հետ։Պատրաստեցին տարբեր ֆիգուրներ և թողեցին չորանալու,այնուհետև թրծվելու։ Ճամբարականները անհամբեր սպասում էին իրենց աշխատանքների վերջնական արդյունքներին։

Մարզական պարապմունքների անցկացմանը օգնում էին ընկեր Ռոզան և ընկեր Անդրանիկը։Ճամբարականները կատարում էին իրենց հանձնարարված առաջադրանքները և իրենք էլ ցուցադրում իրենց իմացած հմտությունները։

Ճամբարականները ամեն օր անհամբեր սպասում էին ճաշի ժամին,քանի որ ամբողջ ընթացքը կազմակերպում էին իրենք։Նախապես որոշում էին, թե ինչ պետք է պատրաստեն, կատարում էին նախահաշիվ,չանցնելով 500 դրամի սահմանը։ Գնումները կատարելուց հետո սկսում էինք պատրաստել ճաշը։Ճամբարականների ցանկությամբ պատրաստել ենք փլավ աղցանի հետ,պիցցա,տարբեր հյութեր և կարտոֆիլ ջեռոցում։

Ընկեր Լուիզայի և ընկեր Մերիի հետ ճամբարականները սովորեցին նոր երգ և պար։

Չորրորդ ուսումնական շրջան

Տրամաբանական խնդիրների լուծում,սեղանի խաղեր

Բաց դաս բնության գրկում

Քայլք Բանգլադեշում

Այցելություն ագարակ

Խոհանոցային օր

Մասնակցություն մաթեմատիկայի ֆլեշմոբին

Մասնակիցներ՝

Մեհրաբյան Արեն

Մնացականյան Ալեն

Հովսեփյան Ռուսլան

Ամառային մանկավարժական ճամբար

Ամառային մանկավարժական ճամբարի առաջին շաբաթը մասնակցում եմ փառատոնի շրջանակում Լիանա Հակոբյանի կազմակերպած մաթեմատիկական ճամբարին։

Բացի այդ մասնակցում եմ իմ կողմից ընտրված թենիսի ակումբին և մանկավարժական ակումբի հավաքներին։

Այցելություն ագարակ

Այսօր մեր ջոկատով այցելեցինք ագարակ։ Ձիավարություն արեցինք,խնամեցինք ձիերին։Տեսանք նաև այնտեղ բնակվող մյուս կենդանիներին և թռչուններին։

Ճամբարականները մի լավ վազվզեցին հավերի և սագերի հետևից և ուրախ,զվարթ վերադարձանք դպրոց։

Ունեինք ևս մեկ դասաժամ նախագծով աշխատանք և շարունակեցինք մեր տրամաբանական խնդիրների լուծումը։

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

Ընդհանուր պարապմունքից հետո սկսեցինք մեր նախագծով նախատեսված աշխատանքը՝ տրամաբանական խնդիրների լուծումը։Այնուհետև իջանք բակ հեծանիվ վարելու։Մեկ դասաժամ ճամբարականները անցկացրեցին տիկին Կարինեի հետ,կատարելով իր նախագծով նախատեսված աշխատանքը։Չորրորդ դասաժամը անցկացրեցինք դպրոցի բակում՝ մասնակցելով մաթեմատիկայի ֆլեշմոբին։

Իսկ վերջին դասաժամին մասնակցեցինք հրաձգության պարապմունքին։

Խոհանոցային օր

Օրը սկսեցինք տիկին Մխիթարյանի նախագծով։ Շատ հետաքրքիր մեկ դասաժամ տիկին Մխիթարյանը անցկացրեց մեզ հետ։Ճամբարականները ստացան Արքիմեդի մասին պատմող հետաքրքիր նյութեր,կատարեցին փորձեր։

Այնուհետև անցանք մեր խոհանոցային գործունեությանը։Նախապես որոշել էինք պատրաստել բելգիական վաֆլիներ։ Ընտրեցինք մեզ հարմար բաղադրատոմս և անցանք գործի։Սկզբում գնեցինք պատրատման համար անհրաժեշտ բաղադրիչները և սկսեցինք պատրաստման հաճելի ընթացքը։Ստացվեցին շատ համեղ և գեղեցիկ վաֆլիներ, որոնք վայելեցինք պաղպաղակի և ելակի հետ։

Այցելություն Ագարակ

Օրը՝ հունիսի 8

Ժամանակահատվածը՝ 11:00-13:00

Վայրը՝ Ուսումնական ագարակ

Մասնակիցները՝ 7 և 8-րդ դասարանի սովորողներ

Ընթացքը՝

  • Շրջում ենք Ագարակում
  • Ծանոթանում Ագարակին
  • Կատարում կենդանիների կերակրում և խնամք
  • Սովորում ենք ձիավարության կանոնները
  • Ձի ենք վարում

Նպատակը`

Ծանոթանալ ինչպես պետք է խնամել կենդանիներին, ինչ կերով կերակրել ։Սովորել շփվել կենդանիների հետ, հաղթահարել վախերը կենդանիների նկատմամբ։

Ամփոփում՝

Օրվա մասին գրում ենք բլոգներում, տեղադրում նկարներ։

Ծիծեռնակաբերդ, Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի

Այսօր մեր ջոկատով այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ եղեռնի զոհերի հուշահամալիր։ Քայլքով բարձրացանք հուշահամալիր և մեր հարգանքի տուրքը մատուցեցինք զոհվածների հիշատակին։

Այնուհետև գնացինք Թումանյանի անվան զբոսայգի։ Խաղացինք տրամաբանական և բակային խաղեր,նշեցինք ճամբարականներից մեկի ծննդյան օրը։

Հունիսի 1։ Քայլք Բանգլադեշում

Երեխաների պաշտպանության օրը սկսեցինք դպրոցի բակից՝ ուրախ երգ ու պարով։ Այնուհետև քայլքով հասանք Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմացի այգին։ Բարձրանալով Սարալանջով, մեր ճանապարհը մաքրեցինք աղբից։

Այգում ճամբարականները վազվզեցին,ինքնագլոր քշեցին,խաղացինք տարբեր բակային խաղեր։

ՔԱՅԼՔ ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ

Օրը՝ հունիսի 1
ժամը՝ 09: 30- 13:00 
Մասնակիցներ` 7-8-րդ դասարանի ճամբարականներ 

Նպատակը՝ 

  • Ճանաչենք մեր միջավայրը, 
  • միջավայրի ուսումնասիրություն, Բանգլադեշի այգիները
  • Միջավայրի խնամք

Ընթացքը՝ Քայլքով։
Մայր դպրոցի բակ- սարալանջով բարձրանալով Պերճի այգի- Րաֆֆու փողոց- Սուրբ Երրորդություն եկեղեցի- եկեղեցու այգի։
Վերադարձ նույն երթուղով։ 
 
Եկեղեցու բակում՝ միջավայրի խնամք․ բակային խաղերի կազմակերպում, մաթ․ խաղերի կազմակերպում, մրցույթներ։

Արդյունքը՝ գործունեությունը լուսաբանող տեսանյութի պատրաստում ճամբարակնների բլոգում։

Մասնակիցներ՝
Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ

Մնացականյան Ալեն 8-2

Մնացականյան Էլեն 7-3

Մեհրաբյան Արեն 8-2

Հովսեփյան Ռուսլան 8-2

Սարգսյան Դավիթ 8-4

Սարգսյան Դավիթ 7-1

Ամիրյան Գրիգոր 7-1

Բրուդյան Արմեն 8-2

Պողոսյան Արամ 8-2

Ադամյան Ալիսա 7-3