ԱՅՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Հունվարի 11-ին մաթեմատիկների ջոկատը կատարեց այց Ոստիկանության Կրթահամալիր։ Մեր ջոկատին էին միացել նաև Շուշան Ավագյանը և Չալիկյան Դավիթի մայրիկը։ Քայլքով հասանք Կրթահամալիր, շրջեցինք տարածքով, եղանք մարզադահլիճում, որտեղ մեր ճամբարականները ցուցադրեցին իրենց մարզական կարողությունները։

Եղանք նաև միջոցառումների անցկացման դահլիճում։

Թանգարանի տնօրենը սիրով ներկայացնում էր  տարբեր ժամանակներում ոստիկանների իրականացրած կարևոր գործառույթները, Հայրենական Մեծ պատերազմի հերոսական մարտերում ոստիկանության աշխատակիցների մասնակցության փառավոր էջերը։Տնօրենի կողմից ստացանք հրավեր մեր մյուս խմբերի համար և խոստացանք, որ մեր դպրոցի այցերը լինելու են շարունակական։

Ճամբարականների կատարած աշխատանքները․(լրացվելու է)

Փիլոյան Ալիսա

Միքայելյան Եվա

Համբարձումյան Անի

Оставьте комментарий