Ձմեռային ազգագրական փառատոնի առաջին շաբաթվա ամփոփում

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակներում ճամբարականները ուսումնասիրեցին ճապոներենը, ծանոթացան ճապոնական տառերի հետ։ Յուրաքանչյուր ճամբարական գրեց իր անունը՝ ճապոներենով։ Ճամբարականները փոխանակվեցին իրենց ունեցած տեղեկություններով և պարզվեց, որ ճապոնացիները ստեղծել են հատուկ տառեր, որոնք օգտագործում են այլ երկրի քաղաքացիների անունները գրելու համար։

Այնուհետև սովորեցին ճապոնական խաչբառեր լուծել։ Այն տարբերվում է սովորական խաչբառներից, քանի որ լուծվում է միայն թվերով և արդյունքում ստանում ենք ոչ թե բառեր, այլ նկարներ։ Ճամբարականները արագ սովորեցին լուծման մեթոդը և սկսեցին աշխատել։ Սկզբում ընտրեցին հեշտ խաչբառեր, այնուհետև ավելի բարդերը։

Ճամբարականների կատարած աշխատանքները․(լրացվելու է)

Միքայելյան Եվա

Համբարձումյան Անի

Փիլոյան Ալիսա

Ներսիսյան Մերի

Оставьте комментарий